Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» Է անցկացրել Ցուկերբերգի հետ

Armenpress 10:05, 20 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում Է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ նախագահի գրաֆիկում այդ հանդիպումը նշված չի եղել: «Այսօր հաճելի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ Ձվաձեւ առանձնասենյակում»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում: Նախագահը նաեւ զետեղել Է հանդիպման լուսանկարը:Ցուկերբերգը սեպտեմբերի 19-ին նաեւ փակ հանդիպումներ Է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում:Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն պահանջել Է ԱՄՆ-ի չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների փաստաթղթերը եւ հաղորդակցման գրանցումները հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում: Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել Է Facebook, Google, Apple եւ Amazon ընկերություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am