Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում

Armenpress 09:55, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին սեպտեմբերի 17-ին  նշվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում համատեղ համագործակցության ուղղությունները:

«Մենք աջակցում ենք Հայաստանի եվրաինտեգրման ուղուն և պատրաստ ենք օգնություն և աջակցություն ցուցաբերել ոստիկանության, սահմանային ծառայության և փրկարարական համակարգերի բարեփոխման գործում», - նշել է Արսեն Ավակովը:

Ուկրաինայի ՆԳՆ կապի բաժինը, Ուկրաինան և Հայաստանը համագործակցում են քաղաքացիական անվտանգության ոլորտում: Ինչպես նաև Ուկրաինայում մեծ և հինավուրց հայ համայնքի կյանքին վերաբերող հարցերով:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am