«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ կոնգրեսականները կայցելեն նաեւ Արցախ

Armenpress 20:27, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են լինելու ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ։ Այցի նպատակն է Հայաստանի կառավարության հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման ծրագրերը։ Կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը նախատեսում են այցելել նաեւ Արցախ։ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանության կողմից տարբեր հարթակներում արցախյան հակամարտության հումանիզացիայի փորձերը տալիս են իրենց արդյունքները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am