Ազգային ժողովի հանձնաժողովները նիստեր են գումարել

Armenpress 17:07, 19 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի շուրջ հարցերի առաջադրումից և համապատասխան պարզաբանումներից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Հաջորդիվ տեղի է ունեցել ԱԺ ապետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Հանրագրերի մասին» օրենքին՝ կից փաթեթով և «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am