2020-ին մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով կհատկացվի 8 մլրդ դրամ

Armenpress 12:45, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 168 մլն դրամ կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ այն  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում մարզերում իրականացնել ջրամատակարարման համակարգերի վերակառուցում:

«Նախատեսվում է հաջորդ տարի ջրամատակարարման համակարգում ՀՀ բնակավայրերում մոտ 8 մլրդ դրամի ներդրում կատարել բյուջեի միջոցների հաշվին: Սրանք համայնքներ են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ»,- ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am