Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին

Armenpress 12:43, 19 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին եւ հայտնի օպերային տենոր Վահրամ Թադեւոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտի եւ մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am