Իրանի նախագահն անհնարին Է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները ճնշման պայմաններում

Armenpress 15:48, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններն անհնարին են Իրանի վրա գործադրվող ճնշման պայմաններում, որն ԱՄՆ-ն ուժեղացնում Է իր մեղադրանքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին: «Ամերիկյան իշխանություններին ես հայտարարում եմ, որ առավելագույն ճնշման պայմաններում հնարավոր չԷ բանակցություններ վարել: Եթե դուք իրապես բանակցություններ եք ցանկանում, ապա պետք Է դադարեցնեք այդ ամբողջ ճնշումը»,- Ռուհանիի խոսքը մեջբերված Է նրա կայքում: Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն իր անհիմն մեղադրանքներով ձգտում Է «առավելագույն ճնշում» գործադրել Թեհրանի վրա: Ռուհանին նաեւ նշել Է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման Էֆեկտը հասել Է իր բարձրակետին եւ այժմ նվազում Է: «Իհարկե, այդ ճնշումը բացասական ազդեցություն ունեցել Է մարդկանց կյանքի վրա, բայց այն հասել Է իր բարձրակետին եւ այժմ անկում Է ապրում»,- ասել Է նա: Նա արձանագրել Է, որ «վերջին ամիսների ընթացքում դիտվում Է երկրի տնտեսական ցուցանիշների բարելավում»:

«Դա չի նշանակում, որ բնակչության բոլոր խնդիրները լուծված են, բայց պետությունը եւ նրա ներկայացուցիչները ի վիճակի են (երկիրը) տանել իրադրության նորմալացման ուղղությամբ»,- հավելել Է Ռուհանին: Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որեւԷ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը: «Իրանի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ ոչ մի մակարդակով բանակցություններ չեն լինի: Նման շփումները կնշանակեն Իրանի վրա ճնշման ամերիկյան քաղաքականության հաջողությունը»,- ասել Է այաթոլլան: Իր հերթին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել Է, որ երկրի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am