Ազատ ոճային ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են  

Armenpress 15:31, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգում 1/16 եզրափակիչում կմրցի Վրաստանից Օթարի Գոգավայի հետ, իսկ 65 կգ քաշային Վազգեն Թադևոսյանը կփորձի գերազանցել Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին:

Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am