Թեհրանը Վաշինգտոնին հղած նոտայում պատասխան Է խոստացել երկրի դեմ ցանկացած գործողությանը

Armenpress 13:49, 18 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Շվեյցարիայի միջոցով Վաշինգտոնին փոխանցված ուղերձում վերստին հերքել Է իր մասնակցությունը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհին եւ հայտարարել, որ պատասխան կտա երկրի դեմ ցանկացած գործողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եթե Իրանի դեմ ինչ-ինչ միջոցներ ձեռնարկվեն, անհապաղ կհետեւի պատասխանը»,- Իրանի IRIB հեռուստառադիոընկերությունը մեջբերում Է արել Թեհրանի՝ ԱՄՆ-ին հղված ուղերձից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am