ԱՄՆ-ի հայցից հետո իմ հուշագրությունները դարձել են աշխարհում ամենավաճառվող գիրքը. Սնոուդեն

Armenpress 11:22, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենը հայտարարել Է, որ այն բանից ընդամենը մի քանի ժամ անց, երբ ԱՄՆ-ի իշխանություններն իրեն դատի են տվել Permanent Record («Անձնական գործ») հուշագրությունների հրապարակման համար, որն իբր խախտում Է չհրապարակման վերաբերյալ համաձայնությունները, որոնք ինքն ստորագրել Է Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններում աշխատելու ժամանակ, իր գիրքն ամենավաճառվողն Է դարձրել աշխարհում:

«Այն բանից մի քանի ժամ անց, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը հայց հարուցեց իմ նոր հուշերի հրապարակումը կանխելու նպատակով, իմ գիրքը դարձել Է ամենավաճառվողն աշխարհում»,- սեպտեմբերի 18-ին գրել Է Սնոուդենը Twitter-ի իր Էջում: Ինչպես հետեւում Է ԱՄՆի արդարադատության նախարարության նյութերից, Permanent Record-ի հրապարակման համար Սնոուդենի դեմ հայցը հարուցվել Է Վիրջինիայի նահանգի Արեւելյան օկրուգի դատարանում: Այնտեղ պնդում են, որ Սնոուդենն իր կողմից ավելի վաղ ստորագրված համաձայնություններին համապատասխան պետք Է գրքի հրապարակումից առաջ դրա տեքստը հաստատման տար հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, սակայն դա չի արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am