Աշխարհում միգրանտների թիվը վերջին տասը տարում ավելացել Է 51 միլիոնով

Armenpress 10:56, 18 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միգրանտների թիվը հասել Է 272 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ը:2019 թվականի տվյալներով՝ Եվրոպայում են գտնվում առավել մեծ թվով միջազգային միգրանտները (82 միլիոն), Հյուսիսային Ամերիկայում նրանց թվաքանակը 59 միլիոն Է, Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում՝ 49 միլիոն:«Միջազգային միգրանտների թիվն աշխարհում հասել Է մոտավորապես 272 միլիոնի, ինչը 51 միլիոնով ավելի Է, քան 2010 թվականին: Ներկայում միջազգային միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3,5 տոկոսը՝ 2000 թվականի 2,8 տոկոսի համեմատությամբ»,- վկայում են ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am