Թուրքիայում քրդամետ կուսակցությունից քաղաքապետ է ձերբակալվել

Armenpress 16:55, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը բնակավայրի քաղաքապետ Մելիքե Գյոքսուն, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկատվության՝ դեռևս որոշ ժամանակ առաջ Գյոքսուի նկատմամբ դատարանը յոթ տարի վեց ամիս ազատազրկման որոշում էր կայացրել՝ «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով: Վճիռը բողոքարկվել է, սակայն դատարանը մերժել է այն, որից հետո Գյոքսուն ձերբակալվել է:

Գյոքսուի հետ միասին ձերբակալվել է ևս յոթ անձ, այդ թվում քաղաքային խորհրդի անդամներ: Նրանց նույնպես առաջադրվել է վերոնշյալ մեղադրանքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am