Պայթյուն Է որոտացել Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքում. կան տասնյակ զոհվածներ

Armenpress 12:50, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 24, տուժել՝ 31 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է 1TV հեռուստաալիքը:

Սեպտեմբերի 17-ին երկու պայթյուն Է որոտացել Աֆղանստանի Փարվանի նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի ընտրական շտաբի կողմից նրա կողմնակիցների հավաքի անցկացման վայրից ոչ հեռու, ավելի վաղ հայտնել Է ToLo News հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկատվության, պայթուցիկ սարքերը գործել են նախքան նախագահի ելույթի սկսվելը: Հեռուստաալիքը ճշտում Է, որ Ղանին չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am