Սեպտեմբերի 17-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ում պաշտոնապես կբացվի Հայաստանում առաջին ֆոտոմետրիկ լաբորատորիան:

ՀՀ հանրային խորհրդում կանցկացվի նիստ: Օրակարգում անշարժ գույքի շուկայի խնդիրներն են:

Կովկասի բնության հիմնադրամը կազմակերպում է այց «Արփի լիճ» ազգային պարկ, որտեղ կներկայացվեն պարկում իրականացվող աշխատանքները:

ԵՊՀ hայ բանասիրության ֆակուլտետի ճեմասրահում հանդիսավորությամբ կբացվի հայագետ, բան.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի կիսանդրին:

Աստղագիտության օրվան ընդառաջ լրագրողների հետ կհանդիպի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նա կխոսի ոլորտի ձեռքբերումներից, խնդիրներից առաջիկա անելիքներից:

Հասարակական կառույցների ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները հրավիրված ասուլիսում կքննարկեն հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am