Թուրքիայում գործազրկության մակարդակը հունիսին հասել է 13 տոկոսի

Armenpress 15:46, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում գործազրկության մակարդակը հունիսին, նախորդ տարվա այդ ամսի համեմատ, աճել է 2.8 տոկոսով և ընդհանուր առմամբ հասել 13 տոկոսի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Եվրանյուզ»-ը:

Թուրքիայում մեկ տարում գործազուրկների թիվը աճել է 938-ով՝ կազմելով 4 մլն 253 հազար:

15-24 տարիքային խմբի երիտասարդների գործազրկության մակարդակը հունիս ամսին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 5.4 տոկոսով, իսկ 15-64 տարիքային խմբինը՝ 2.9 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am