Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչի մասնակից

Armenpress 18:05, 15 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակաիր է։ 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ։

Մինչև այս, Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից, 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի, Աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում է։

Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 3։1 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Գեորգի Մելիայի նկատմամբ։

 Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ 97 կգ քաշային կարգի երզրափակիչը կկայանա սեպտեմբերի 16-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am