Արցախի Նախագահը ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտությանը

Armenpress 16:32, 15 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am