Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում

Armenpress 16:34, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի` «Սասուոլո»-ի դեմ խաղի ընդլայնված հայտացուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը կարող է նորամուտը տոնել մայրաքաղաքայինների կազմում և Իտալիայի առաջնությունում: Սերիա Ա-ի հերթական տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, կմրցի «Սասուոլո»-ի դեմ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am