Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին

Armenpress 15:15, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան Պատրիոտ հակաօդային պաշտպանության  համակարգերի գնման համար այս ամիս բանակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Եվրանյուզ»-ը:

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ երկու շաբաթ առաջ հեռախոսազրույց է ունեցել Թամփի հետ, որի ընթացքում Էրդողանը հայտնել է Պատրիոտ համակարգերը գնելու ցանկության մասին: Ինչպես նաև նշել, որ եթե ԱՄՆ-ը Պատրիոտ համակարգերի համար առաջարկի այն պայմանները, որը Թուրքիային Ռուսաստանն է առաջարկել Ս-400 համակարգերի համար, ապա Թուրքիան հնարավոր է գնի ամերիկյան համակարգերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am