Արցախի Նախագահը ԵՊԲՀ ռեկտորի հետ քննարկել է առողջապահության ոլորտի զարգացման հարցեր

Armenpress 20:29, 13 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բժշկական համալսարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ հետագայում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am