ԱԳՆ խոսնակը անդրադարձել է Բոլթոնի հեռացման հարցին հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում

Armenpress 15:46, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հետ Հայաստանը ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում և  պատրաստակամ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ:

Այս մասին սեպտեմբերի 13-ին ասաց  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հեռացումը կազդի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա:

«Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով և կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ»,- ասաց Նաղդալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am