Իրանը ցանկանում Է հանդիպել. Թրամփ

Armenpress 09:58, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ Թեհրանը տրամադրված Է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանը ցանկանում Է հանդիպել»,- ասել Է Թրամփը:

Bloomberg գործակալությունը սեպտեմբերի 11-ին հայտնել Է, որ Թրամփը Սպիտակ տանը քննարկել Է հակաիրանական պատժամիջոցների թուլացման հնարավորությունը: Նաեւ, գործակալության տվյալներով, Սպիտակ տան աշխատակիցներն արդեն ձեռնամուխ են եղել Նյու Յորքում ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հնարավոր հանդիպման նախապատրաստմանը:

Թրամփն ավելի վաղ քանիցս հայտարարել Է, որ իր նպատակը Իրանի ներկայիս ղեկավարներին իշխանությունից հեռացնելը չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am