Ազգային ժողովը քննարկում է նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը

Armenpress 18:08, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը պատգամավորներին ներկայացրեց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Քրեականացնում ենք նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը: Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից»,- ասաց Սիմոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am