Շունը հոտոտելով ձագերին գտել Է գետնի տակ եւ նրանց փրկել տանջալից մահից

Armenpress 16:19, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդված տան փլատակների տակից իր ձագերին փրկելու՝շան փորձերը հայտվնել են տեսանյութում: Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում նկարահանված տեսահոլովակին ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ինչպես Է ոչ ազնվացեղ շունը համառորեն քանդում հողը տան հիմքի մոտ:

Նրա մոտ նստած մարդը հավաքում Է քարերի բեկորները, որպեսզի հեշտ լինի շան համար: Որոշ ժամանակ անց հնդիկը փոսից հանում Է փոքրիկ ձագին եւ դնում շան կողքին: Նա հոտոտում Է դրան, բայց շարունակում Է նյարդայնանալ: Այնուհետեւ տղամարդը հանում Է երկրորդ ձագին: Երկու ձագերն Էլ երկու շաբաթականից մեծ տեսք չունեն:

Տեսահոլովակը նկարահանել են Animal Aid Unlimited կազմակերպության կամավորները, որն զբաղվում Է անապաստան կենդանիների փրկությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am