Մահացել Է «Հիսուս Քրիստոս - Գերաստղ» մյուզիքլի գլխավոր դերակատարը

Armenpress 15:16, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 68 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի երգիչ Ջեֆ Ֆենհոլտը, Բրոդվեյի «Հիսուս Քիստոս - Գերաստղ» մյուզիքլի օրիգինալ տարբերակի գլխավոր դերակատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է երաժշտի որդի Տրիստանը Facebook-ի իր Էջում:

«Երեկ հայրս՝ Ջեֆ Ֆենհոլտը, վերադարձավ տուն, որպեսզի լինի Տիրոջ հետ»,- հայտնել Է նա: Ֆենհոլտը նաեւ հավելել Է, որ իր հայրն, ինչպես եւ բոլոր մարդիկ, իդեալական մարդ չԷր, բայց ճանաչեց Հիսուսին եւ իր կյանքը նվիրեց ծառայությանը:

Մյուզիքլում խաղացած դերը միանգամից փառք բերեց Ֆենհոլտին, սակայն դա դարձավ նրա կարիերայի գագաթնակետը:

«Հիսուս Քրիստոս - Գերաստղը» բրիտանացի կոմպոզտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի ռոք-օպերան Է, որն առաջին անգամ Բրոդվեյում ներկայացվել Է 1971 թվականի հոկտեմբերին: Ընդամենը Ֆենհոլտը Հիոսուսի դերը Մարկ Հելինգերի թատրոնում կատարել Է ավելի քան 700 անգամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am