Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գույքի մի մասը կփոխանցվի ՏԿԵՆ-ին

Armenpress 20:41, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում գտնվող տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտների համապատասխան գույքը կփոխանցվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի համաձայն՝ 2019 թվականի հունիսի 1-ից տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտների լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am