Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ELARD-ի հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը

Armenpress 17:32, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացրած  ELARD ընկերության հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

Եզրակացության եզրափակիչ մասում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խնդրում է ՀՀ վարչապետին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարել հանքավայրում իրականացնել ստուգումներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am