ԱԺ. քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման հարցը

Armenpress 15:26, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:

«Նախագծով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոստային կապին, ապահովվում է գրագրության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև մշակված անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Հստակեցվում է Կարմիր խաչի պատվիրակության ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը: Սահմանվում է նաև, որ ժամանակավոր առաքելությամբ Հայաստան ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու աշխատակիցները նույնպես կօգտվեն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից»,- ասաց Ապիտոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am