Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին խնդիրն է. ՌԴ դեսպան

Armenpress 14:39, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով`Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին խնդիրն է:

«Ինչքանով ես հականում եմ` որևէ մեկի մոտ չկա  կասկած, որ հարցը պետք է լուծվի հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը: Կարծում եմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է և Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը բավականին իմաստուն են, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am