Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 3 հրդեհ

Armenpress 10:12, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 8-11-ն  3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 800 քմ, Հայանիստ գյուղում՝ 2000 քմ: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am