ՀՀ. Տեղական հնդկացորենը կարող է ներքին շուկայում ինքնաբավության խնդիր լուծել

Armenpress 09:51, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Անկախությունից ի վեր հնդկացորեն  ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքով կարող է   լիովին փոխարինել ներկրվող հնդկացորենին,  նույնիսկ կարող է  մարտահրավեր նետել ներկրվածին իր որակական ու համային առանձնահատկությամբ ու ստիպել սպառողին նախընտրել միայն հայկականը՝ տեղականը:

Առաջին անգամ հնդկացորեն  արտադրվել   ու առատ բերք է  ստացվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում: 20 տարի ամայի թողած,  100 հա անմշակ հողը վերամշակվել է   դարձել  վարելահող, որից  2016թ. հեկտարից ավելի քան 1 տոննա բերք է  ստացվել:

Երբ 2015 թ. ԵՄ  Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման  ծրագիրը (ENPARD) արտադրող և վերամշակող ֆերմերային խմբեր ընտրելու նպատակով մրցույթ հայտարարեց,    հաղթողների    թվում էին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ներկայացուցիչները:  Նրանք  նպատակ ունեին  վերամշակման   գործարան   կառուցելու: Առաջին արդյունքները գոհացուցիչ էին, սակայն ներկայումս գործարանի աշխատանքը դադարեցված է՝ գազաֆիկացման խնդիրը ոչ մի կերպ լուծում չի ստանում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am