Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 2-րդն է Չինաստանում

Armenpress 14:54, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չինական միջազգային մրցաշարում 2-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 4-10-ը Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի ունեցավ «Նոր աստղեր» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին մինչև 20 տարեկան 8 շախմատիստներ: Մասնակիցների թվում էին Չինաստանի 4 առաջատար մինչև 20 տարեկան շախմատիստները և 4 հրավիրյալ շախմատիստ:

Մրցաշարին մասնակցելու  անհատական հրավեր էր ստացել մինչև 20 տարեկանների Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում Մարտիրոսյանը տարավ երկու հաղթանակ, 5 պարտիա ավարտեց հաշտությամբ և վաստակած 4.5 միավորով գրավեց 2-րդ տեղը: 5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Բայ Ջինշին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am