Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի հարկադիր կատարողներին մասնագիտական օրվա առթիվ

Armenpress 10:49, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է  Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին  մասնագիտական  օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հարկադիր կատարման ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայության բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին`  հարկադիր կատարողի օրվա առթիվ:

Վստահ եմ՝ ձեր մասնագիտական բարձր կարողությունների և փորձառության շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք Ծառայության առջև դրված խնդիրների լուծումն ու կնպաստեք ոլորտի հետագա զարգացմանը:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի ու Հայրենիքի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am