ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին

Armenpress 16:44, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 9-ին հերթական զինվորական  կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առչվող հասարական գործունեությամբ, մաղթել է անսպառ ուժ և եռանդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am