«Միասնական Ռուսաստանն» ավելի քան 60 տոկոս Է ստանում տարածաշրջանների խորհրդարաններում

Armenpress 15:00, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ստանում Է մանդատների ավելի քան 60 տոկոսը ՌԴ-ի սուբյեկտների եւ վարչական կենտրոնների օրենսդիր ժողովներում՝ առանց ինքնառաջադրվածների հաշվառման, որոնք կարող են միանալ եդինոռոսների խմբակցություններին: Սեպտեմբերի 9-ին լրագրողներին այդ մասին հայտարարել Է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք զուտ կուսակցականով ստացանք մանդատների ավելի քան 60 տոկոսը … ընտրությունների երկու մակարդակով. օրենսդիր ժողովների եւ վարչական կենտրոնների դումաների գծով՝ 63 տոկոս: Դա արժանի արդյունք Է: Եվ դա մաքուր արդյունք Է՝ առանց հաշվի առնելու այն միտումը, որը վերջին ընտրազանգվածային ցիկլերով նկատվում Էր, երբ ինքնառաջադրվածները հետագայում մտնում Էին «Միասնական Ռուսաստանի» խմբակցություն: Եթե հաշվենք այն ինքնառաջադրվածների հետ, ովքեր երեկ ընտրվեցին, ապա «Միասնական Ռուսաստանի» խմբակցությունների միագումար տոկոսը տարածաշրջանային եւ քաղաքային խորհրդարաններում կկազմի ավելի քան 70 տոկոս»,- ասել Է Տուրչակը:

Նա նշել Է, որ այդ արդյունքն անցյալ տարվա քվեարկության միասնական օրվա արդյունքներից բարձր Է 15 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am