ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան

Armenpress 21:31, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։  Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քոչարյանի պաշտպանական  խմբից:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել.  1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am