Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու պատարագ

Armenpress 15:55, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ին, ժամը՝ 11:00-ին Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում տեղի է ունենալու սուրբ պատարագ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:

Ըստ տեղեկությունների՝ ամենամյա պատարագը կազմակերպվում է Պոլսո Հայոց պատրիարքության կողմից: Այն լինելու է յոթերորդը այն բանից հետո, երբ հայ համայնքին թույլատրվեց տարին մեկ անգամ այդ եկեղեցում պատարագ կազմակերպել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am