Գախարիան խոստացել Է վերջ տալ «Ազգային շարժմանը»

Armenpress 14:00, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Գեորգի Գախարիան «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությանը մեղադրել Է ստելու մեջ եւ խոստացել Է վերջ տալ նրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդդիմությունը եւ մի խումբ երիտասարդներ, որոնք ավելի քան երկու ամիս պահանջում Էին Գախարիայի հրաժարականը ՆԳ նախարարության ղեկավարի պաշտոնից, վրդովված են, որ հենց նրան են առաջադրել վարչապետի պաշտոնում:

«Ազգային շարժումից» պատգամավորները, որոնց հետ սեպտեմբերի 6-ին հանդիպել են կառավարության ապագա անդամները, Գախարիային անվանել են հանցագործ, որի տեղը բանտն Է: «Ես ոչ մի տեղ չեմ գնա, եւ ես ձեր վերջը կտամ, եւ ձեր վերջը կտա վրաց բնակչությունը եւ Վրաստանի ընտրողները: Դուք սովորական փողոցային ընդդիմություն եք եւ 2020 թվականին մնալու եք փողոցում»,-հայտարարել Է Գախարիան խորհրդարանի ամբիոնից:

Ընդդիմադիրները պահանջում Էին, որ Գախարիան թույլ տա երիտասարդ ակտիվիստներին եւ այն աղջկան, որը մի աչքը կորցրեց հունիսի 20-21-ին խորհրդարանի առջեւ բողոքի ակցիայի ցրման ընթացքում, մտնել նիստերի դահլիճ եւ հարցեր տալ նրան: Գախարիայի հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը:

«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի Է ունենում այսօր, այն բանի դրսեւորումն Է, թե ինչպես Է ճշմարտությունը հաղթում ստին, եւ մեր նպատակն Է՝ ամեն օր մերկացնել այդ մարդկանց. այլ ճանապարհ չունենք»,-ասել Է Գախարիան, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am