Պուտինը անհրաժեշտ է համարում Թուրքիային ընդգրկելը G-7-ի երկրների ցանկում

Armenpress 17:06, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ անհրաժեշտություն է տեսնում Թուրքիային ընդգրկել G-7-ի երկրների ցանկում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:

Պուտինը նշել է, որ Թուրքիան Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելուց հետո տարածաշրջանում և առհասարակ միջազգային ասպարեզում մեծացրել է իր դերը, ինչի համար էլ G-7-ի երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ Թուրքիայի մասնակցությունը քննարկումներին անհրաժեշտություն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am