Քենդալ Ջենները լուսանկարվել Է Kendall + Kylie հագուստի բրենդի գովազդի համար

Armenpress 15:34, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները մերկ լուսանկարվել Է Kendall + Kylie հագուստի բրենդի գովազդի համար, որը համատեղ ստեղծել Է քրոջ՝ Քայլիի հետ: Հրապարակումը հայտնվել Է մակնիշի Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեւ-սպիտակ լուսանկարում 23-ամյա մոդելը ներկայացել Է թոփլես՝ պլեդի վրա նստած՝ ծառերով շրջապատված եւ ձեռքով կուրծքը ծածկած: «Սպիտակ ջինս Է հագել Աշխատանքի օրվանից հետո»,-լուսանկարին կից գրել են օգտահաշվի ադմինիստրատորները:

Որպես լուսանկարի հեղինակ հանդես Է եկել Ալեքսանդրա Սամսոնովան՝ Ուկրաինայից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am