Տարվա ամենաոճային հայտնիներ են ճանաչվել Փրիյանկա Չոփրան եւ Նիկ Ջոնսը

Armenpress 14:32, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ դերասանուհի եւ մոդել Փրիյանկա Չոփրան եւ նրա ամուսինը՝ փոփ-կատարող եւ դերասան Նիկ Ջոնսը, People նորաձեւության հանդեսի վարկածով, դարձել են 2019 թվականի ամենաոճային հայտնիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության կայքում:

Նշվում Է, որ 37-ամյա դերասանուհին դարձել Է առաջին հնդկուհին, որը գլխավորել Է այս ցուցակը: Բացի այդ, սա հրատարակության պատմության մեջ առաջին դեպքն Է, երբ վարկանիշում առաջատարի դիրքն զբաղեցնում են երկու հոգի:

Ամենաոճային աստղերի վարկանիշում հայտնվել են նաեւ դերասան Բիլի Փորթերը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, փոփ-երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, երգչուհիներ Լեդի Գագան եւ Սելին Դիոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am