Վարչապետն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակել

Armenpress 13:01, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հակոբ Ավագյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական էջը:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am