Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքի» նկատմամբ իրավական գործընթաց է սկսել

Armenpress 14:22, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության նկատմամբ իրավական գործընթաց է սկսել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք չարված աշխատանքի համար տուգանքներ ենք կիրառում: «Սանիթեքն» արդեն 6-րդ օրն անընդմեջ դուրս չի եկել աղբահանության: Մեզ համար սա հիմք է հանդիսացել, որպեսզի արդեն իրավական գործընթաց սկսենք»,- եզրափակեց Մարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am