«Ռոմա»-ն ողջունել է Հենրիխ Մխիթարյանին

Armenpress 14:39, 2 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ակումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի միջոցով ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իտալական ակումբի էջը հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարում Մխիթարյանը կրում է իտալական ակումբի շարֆը: 

Հենրիխ Մխիթարյանը Հռոմ է ժամանել «Ռոմա»-ին միանալու համար: Նա «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: Մխիթարյանը օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am