Արցախում մեկնարկել են Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները

Armenpress 12:59, 2 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Վերածննդի հրապարակում մեկնարկել են Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին Վերածննդի հրապարակից շքերթով դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ մասնակիցները ծաղկեպսակ զետեղեցին և հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին»,- գրել է Նաղդալյանը:

Արցախում սեպտեմբերի 2-ին նշվում է Անկախության 28-ամյակը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի մասնակիցներն այցելել են Արցախ: Արցախում կշարունակվի օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկած ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am