Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Armenpress 16:28, 28 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի կայքը:«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը «…»: Քննարկվել Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասբամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am