Գնդեվազ գյուղում տեղի է ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ձերբակալվել է 3 անձ

Armenpress 21:07, 27 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնդեվազ գյուղում օգոստոսի 25-ին տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ  258-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)»,- ասաց Խաչատրյանը:

Օգոստոսի 25-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 24-ին Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք: Հենց այդ միջադեպի ընթացքում էլ տղամարդիկ ստացել են վնասվածքներ: Միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը՝ Կեչուտի 25-ամյա բնակիչը, ձերբակալվել է:  Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am