ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակումներ է ստացել Եվրոպայում

Armenpress 16:26, 26 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է օգոստոսի 29-ին՝ Բելառուսի Բորիսով քաղաքում կայանալիք Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի ԲԱՏԵ (Բելառուս)-«Աստանա» (Ղազախստան) հանդիպման տեսուչ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ սեպտեմբերի 8-ին կայանալիք Շվեդիա-Նորվեգիա հանդիպման տեսուչը նույնպես կլինի Կարեն Նալբանդյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am