Իսրայելը հարվածներ Է հասցրել Լիբանանում պաղեստինցի արմատականների դիրքերին

Armenpress 10:30, 26 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինված ուժերն օգոստոսի 26-ին անօդաչուների միջոցով հարվածներ են հասցրել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ - Գլխավոր հրամանատարություն արմատական խմբավորման դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է An Nahar թերթը:

Թերթի տվյալներով՝ գրոհի են ենթարկվել խմբավորման դիրքերը Լիբանանի արեւելքում Զահլե քաղաքի (Բեքաայի նահանգ Սիրիայի սահմանի մոտ) մերձակայքում: որպես շիաների «Հըզբոլլահի» դաշնակից հանդես եկող խմբավորման ներկայացուցիչը հրատարակությանը հայտարարել Է, որ իսրայելական անօդաչուները հասցրել են առնվազն երեք հարված: Նրա խոսքով՝ տուժածներ չկան, հասցվել Է սոսկ նյութական վնաս:

Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել Է, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ծովի կողմից Բեյրութի հարավային ծայրամասի երկինք Է ներխուժել երկու իսրայելական անօդաչու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am