Սուսաննա Սաֆարյանը Ղրղզստանում կմասնակցի «Եվրասիական շաբաթ- 2019»-ին

Armenpress 16:13, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ- 2019»-ի ընթացքում կքննարկվի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների հետաքրքրությունների զարգացման ռազմավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ցուցահանդես-համաժողովը տեղի կունենա Ղրղզստանի Հանրապետությունում, որում Հայաստանը կներկայացնի Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

«Եվրասիական շաբաթ- 2019» չորրորդ միջազգային ցուցահանդես-համաժողովի շրջանակներում տեղի կունենա «ԵԱՏՄ նոր սահմաններ. Քաղաքացիների հետաքրքրությունների զարգացման ռազմավարություն» ռազմավարություն պանելային քննարկում: Քննարկումը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն օրակարգի շրջանակներում կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության և սպորտի հարցերին:

Մասնակիցները նաև կքննարկեն նշված ոլորտների հեռանկարային ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն կտան բարձրացնել ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ քաղաքացիների հետաքրքրության մակարդակը: Քննարկմանը մասնակցելու համար հրավիրվել են Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարար Կոսմոսբեկ Չոլպոնբաևը, անդամ երկրների գերատեսչությունների և գիտության ասպարեզի այլ ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am